Եվրադատարանի անդամ դառնալու համար հայտարարված մրցույթում առաջադրված թեկնածու դեռ չկա. «Հայկական ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավոր Ալվինա Գյուլումյանը, ով այդ պաշտոնում ստանում է 13 հազար եվրո աշխատավարձ, շուտով վերադառնալու է Հայաստան` ՍԴ անդամի կարգավիճակով, և ստանալու է մոտավորապես 850 հազար դրամ։
Իսկ նրա փոխարեն եվրադատարանի անդամ դառնալու համար հայտարարված մրցույթում առայժմ ոչ մի թեկնածու պաշտոնապես չի առաջադրվել։ Բայց սա խաբուսիկ անտարբերություն է, և առաջիկա օրերին անպայման կլինեն թեկնածուներ: Պետք է հուսալ միայն, որ 13 հազար եվրո աշխատավարձը բաժին կհասնի արժանավորին»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս