Երեկ տեղի է ունեցել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի մի քանի հանդիպում: F խմբում «Բարսելոնան» հաղթանակով մեկնարկեց մրցաշարը: Ակումբը նվազագույն հաշվով առավելության հասավ ԱՊՕԷԼ-ի նկատմամբ, իսկ միակ գոլի հեղինակ դարձավ պաշտպան Խերարդ Պիկեն:
Խմբի մյուս խաղում՝ հոլանդական «Այաքս»-ի ու ֆրանսիական ՊՍԺ-ի հանդիպման ժամանակ գրանցվեց 1:1 հաշիվը:
G խմբում «Չելսին» 1:1 հաշվով ավարտեց «Շալկեի» հետ խաղը: «Սպորտինգը» նույնպես ոչ ոքի խաղաց «Մարիբորի» հետ՝ 1:1:
E խմբում «Բավարիան» նվազագույն հաշվով հաղթանակ տարավ անգլիական «Մանչեստեր սիթիի» նկատմամբ: «Բավարիայի» հաղթական գոլը վերջին րոպեին խփեց « Ժերոմ Բոատենգը:
Խմբի մյուս խաղում «Ռոման» 5:1 հաշվով հաղթանակ տարավ Մոսկվայի ԲԿՄԱ-ի նկատմամբ:
H խմբում պորտուգալական «Պորտուն» 6 գոլ խփեց բելառուսական ԲԱՏԷ-ի դարպասը, իսկ Բիլբաոյի «Աթլետիկի» և Դոնեցկի «Շախտյորի» միջև խաղն ավարտվեց 0:0 հաշվով:
Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, առաջին տուր
F խումբ
«Բարսելոնա» (Իսպանիա) – ԱՊՕԷԼ (Կիպրոս)՝ 1:0
Խերարդ Պիկե, 28
«Այաքս» (Հոլանդիա) – ՊՍԺ (Ֆրանսիա)՝ 1:1
Լասե Շյոնե, 74 – Էդինսոն Կավանի, 14
G խումբ
«Չելսի» (Անգլիա) – «Շալկե» (Գերմանիա)՝ 1:1
Սեսկ Ֆաբրեգաս, 11 – Կլաս-Յան Հունտելար, 62
«Մարիբոր» – «Սպորտինգ» – 1:1
E խումբ
«Բավարիա» (Գերմանիա) – «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 1:0
Ժերոմ Բոատենգ, 90
«Ռոմա» (Իտալիա) – ԲԿՄԱ (Ռուսաստան)՝ 5:1
Խուան Իտուրբե, 6, Ժերվինյո, 10, 31, Մայկոն, 20, Սերգեյ Իգնաշեւիչ, 50 (ինքնագոլ) – Ահմեդ Մուսա, 82
H խումբ
«Աթլետիկ» (Իսպանիա) – «Շախտյոր» (Ուկրաինա)՝ 0:0
«Պորտու» (Պորտուգալիա) – ԲԱՏԷ (Բելառուս)՝ 6:0
Յասին Բրահիմի, 5, 32, 57, Ջեքսոն Մարտինես, 37, Լիսանդրո Լոպես, 61 Վինսեն Աբուբակար, 76