«Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է իր սաների հաղթանակը «Մանչեստեր սիթի»-ի նկատմամբ:
«Մեզ շատ դժվար խաղ բաժին հասավ: Մենք այսօր Մյունխենում մրցակցից լավ էինք խաղում և ավելի բարձր մակարդակի վրա էինք: Հաղթանակի մենք լիովին արժանի էինք», – նշել է Գվարդիոլան:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում կատալոնացիները նվազագույն՝ 1:0 հաշվով հաղթանակ տարան Անգլիայի չեմպիոնների նկատմամբ: