Զաբայկալսկի, Պրիմորսկի և Խաբարովսկի նահանգներում, ինչպես նաև՝ Ամուրի և Սախալինի շրջաններում Արևելյան ռազմական շրջանի զինվորական պատրաստությունը ստուգելու նպատակով զինվորական հավաքների է զորակոչվել 5 հազար պահեստային զինծառայող: Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը, այդ մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարության մամլո ծառայությունից:
Զորակոչվածների թվում են մոտոհրաձգային և տանկային ստորաբաժանումների, կապի, հրթիռային, հրետանային զորքերի մասնագետներ:
Պահեստայինների մասնակցության զորավարժությունների հիմնական նպատակն է մասնագիտական գիտելիքների և զինվորական վարպետության կատարելագործումը: Հատուկ ուշադրություն է հատկացվելու մարտական նոր կամ արդիականացված զինտեխնիկայի իրացմանը, դրանց օգտագործման և սպասարկման կանոնների ուսումնասիրմանը: