
Երեւանում, ապրիլի 27-ին, ժամը 11.18-ին ահազանգ է ստացվել, որ Ամիրյան փողոցի թիվ 13 շենքի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին եւ դռան թակոցներին: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ եւ հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը: Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ անօգնական վիճակում հայտնաբերել 88-ամյա Ն.Կալեսնիկովային, որին, մինչ շտապօգնության աշխատակիցների կանչի վայր հասնելը, պարամեդիկները ցուցաբերել են առաջին բուժօգնություն: