Տեխասում մահապատժի է ենթարկվել երեխային սովամահ արած կինը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան Տեխաս նահանգում ի կատար է ածվել 38-ամյա Լիզա Քոուլմանի մահվան դատավճիռը, ում մեղքով 2004թ.-ին սովից զոհվել էր իննամյա տղան: Այս մասին տեղեկացրել են նահանգի իշխանությունները:

Քոուլմանին մահացու ներարկում են արել Հատսվիլլ քաղաքում: Նա դարձել է ընթացիկ տարում ԱՄՆ-ում մահապատժի ենթարկված երկրորդ կինը և 15-րդը՝ 1976թ.-ից, երբ Գերագույն դատարանը վերականգնել է պատժի այս տեսակը երկրի տարածքի մեծ մասում: Ընդհանուր առմամբ 1976թ.-ից մինչ օրս Տեխասում մահապատժի են ենթարկվել 517 մարդ՝ ավելի շատ, քան ամերիկյան ցանկացած այլ նահանգում:

2004թ.-ի հունիսին Արլինգտոնւմ գտնվող կնոջ տանը հայտնաբերվել է իննամյա Դևոնտի Ուիլյամսի դին: Քոուլմանի հետ միասին բնակվող նրա ընկերուհու՝ Մարսելլա Ուիլյամսի որդին էր: Ինչպես ցույց է տվել փորձաքննությունը, տղան մահացել է թերսնումից: Մահից առաջ նրա քաշը եղել է 15 կգ՝ իր տարիքային նորմալ քաշից երկու անգամ պակաս: Երեխայի մարմնի վրա հայտնաբերվել են դաժան ծեծի և կտտանքների հետքեր:

Քոուլմանի պատպանները փորձում էին ապացուցել, որ Դևոնտի Ուիլյամսի մահը դժբախտ պատահարի արդյունք է: Փաստաբանների խոսքով, տղան տառապում էր հոգեբանական խանգարումով, և նրա մայրն ու Քոուլմանը չեն իմացել, թե ինչպես վարվեն նրա հետ: Սակայն դատարանը 2006թ.-ին Քոուլմանին մեղավոր է ճանաչել և դատապարտել մահվան: Մարսելլա Ուիլյամսը, ով այժմ 33 տարեկան է, խոստովանել է իր մեղքը և դատապարտվել ցմահ բանտարկության, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:




Լրահոս