Կառավարության նիստը Սերժ Սարգսյանի պատճառո՞վ էին հետաձգել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավանդաբար ամեն հինգշաբթի՝ ժամը 11:00-ին, տեղի է ունենում Կառավարության նիստ: Ժամանակացույցի փոփոխության դեպքում մշտապես նախօրոք տեղեկացվում է: Սակայն այսօր լրագրողները, նշված ժամին ներկա լինելով Կառավարության շենքի դիմաց, պարզել են, որ նիստը մեկնարկելու է կես ժամ ուշացումով:

Այդ մասին Կառավարության լրատվական ծառայությունը նախօրոք ոչինչ չէր հայտարարել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նիստը հետաձգվել էր, քանի որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու կառավարության մի շարք անդամներ գնացել էին օդանավակայան՝ Սերժ Սարգսյանին Վատիկան ճանապարհելու:

Նշենք, որ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով մեկնում է Վատիկան:

Հիշեցնենք, որ նույն պատճառով այսօր տեղի չի ունենա նաև ավանդաբար անցկացվող ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը:




Լրահոս