Ի՞նչ պետք է փոխվի 1 ամսվա ընթացքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանի որդուն` 30-ամյա Դավիթ Վարդանյանին, Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը սեպտեմբերի 4-ին դատապարտել է ազատազրկման` 4,5 տարի ժամկետով:

Armlur.am-ի հետ զրույցում Դ. Վարդանյանի պաշտպանը` Վարդան Հայրապետյանը, ավելի վաղ հայտնել էր, որ դատարանը չափազանց դաժան վճիռ է կայացրել:

Քիչ առաջ պաշտպանը հայտնեց, որ դեռևս չի որոշել` վճիռը կբողոքարկի, թե՝ ոչ: Վարդան Հայրապետյանի փոխանցմամբ` 1 ամսվա ընթացքում կորոշի`  բողոքարկում կլինի, թե՝ ոչ:

Թե ինչ պետք է փոխվի 1 ամսվա ընթացքում, պաշտպանը չմեկնաբանեց:

Հիշեցնենք, որ Դավիթ Վարդանյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 215-րդ հոդվածի 2-րդ մասով և 268-րդ հոդվածի 3-րդ մասով` մաքսանենգ ճանապարհով թմրանյութ իրացնել:




Լրահոս