Լոռու մարզի Անտառաշենի գյուղական համայնքում տեղի կունենան ավագանու անդամների արտահերթ ընտրություններ: Նման որոշում կայացվեց կառավարության այսօրվա նիստում:
Որպես պատճառ նշված է, որ 2013 թվականի փետրվարի 15-ին վաղաժամկետ դադարեցվել էին համայնքի ավագանու անդամ Արարատ Ասլանյանի լիազորությունները՝ իր դիմումի համաձայն: 2014 թվականի օգոստոսի 11-ին վաղաժամկետ դադարեցվել էին ավագանու անդամ Ռաֆիկ Խառատյանի լիազորությունները՝ ավագանու անդամության հետ անհամատեղելի պաշտոն զբաղեցնելու հիմքով (նա ընտրվել է նույն համայնքի ղեկավար):
Ավագանու անդամ Արմեն Ղումաշյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել էին 2014 թվականի օգոստոսի 12-ին՝ իր դիմումի համաձայն: Այդ հանգամանքներից ելնելով՝ անհնարին է դարձել ավագանու նիստերի հետագա անցկացումը: