Հա էլի աշխատենք, խնդիրն ինչում է. վարչապետը խորհրդակցություն պահանջեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը տեղեկացրեց, որ անձրևների նվազման հետ կապված` ելքերի մեծությունները Ախուրյան, Հրազդան, Սև ջուր, Քասախ գետերում նվազել են և հասել 40-50%-ի սահմաններին:

«Ջրի անբավարարության պատճառով մեծացել է ջրօգտագործողների շահերի բախումն Արարատյան դաշտում: Այն բացասական ազդեցություն է թողնում դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների ճնշումային հորիզոնի անկման վրա, հատկապես՝ ոռոգման ջրապահանջի բավարարման ժամանակ»,-հայտնեց նախարարը:

Կառավարությունը որոշում կայացրեց, ըստ որի՝ ջրօգտագործման ծավալների, ռեժիմների կրճատման կամ սահմանափակումների, չափավորումների միջոցով հնարավոր կլինի մեղմել այս տարածքներում ջրօգտագործողների շահերի բախումից:

ՀՀ գանձապետ Ատոմ Ջանջուխազյանն նշեց, որ իրենց հետ պետք է մի քանի օր աշխատել, ապա նշեց, որ նախագծում ֆինանսական հատկացումների, ծախսերի մասին նշումներ չկան: Նախարարը բացատրեց, որ սա հիմնականում գումարների հետ կապված որևէ խնդիր չի ներկայացնում:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ շեշտեց. «Դե ախր գիտեք ինչ, հարկավոր է այդ հարցերը բարձրացնել, մեկ օր աշխատենք, երկու օր աշխատենք, հա էլի աշխատենք, խնդիրն ինչում է»: Վարչապետը շեշտեց, որ պետք է խորհրդակցություն անել այս հարցի հետ կապված, որին էլ  բոլոր շահագրգիռ անձինք պետք է մասնակցեն:




Լրահոս