
Գիտնականների նոր հետազոտությունները ցույց են տվել, որ ձկան յուղը հանդիսանում է պարոդոնտոզի ախտանշանները նվազեցնելու արդյունավետ միջոց: Հարավային Ավստրալիայի համալսարանի բժիշկ Էլիսոն Քոութսը եւ Ավսրալիայի Ադելաիդա համալսարանին կից ատամնաբուժական դպրոցի նրա գործընկերները ուսումնասիրել են ութ յուրօրինակ հետազոտությունների արդյունքները եւ բոլոր դեպքերում ուսումնասիրության պատկերը դրական միտում է ունեցելել: Նշենք, որ ավելի վաղ Փենսիլվանիայի համալսարանի գիտնականները եկել էին այն եզրահանգման, որ ձկան յուղը կարող է դառնալ քաղցկեղի բուժման դեղամիջոց ստեղծելու բանալին: