
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի կենտրոնական փողոցներից մեկում, պայթյունի սպառնալիքի պատճառով ոստիկանությունը Shropshire House շենքից ավելի քան 1000 գրասենյակային աշխատակցի հարկադրված տարհանել է:
Ոստիկանությունը շրջափակել է Թոթենհեմ եւ Քեփեր փողոցները:Համաձայն տեղեկատվության ՝ շինության 5-րդ հարկում մի տղամարդ պատանդ է վերցրել մի քանի մարդու, գրասենյակի պատուհանից բազմաթիվ գրասենայակային պարագաներ է նետել ու սպառնացել է պայթեցնել շենքը:Հանցագործի վրա գազի մետաղյա 4 տարա է եղել: Նա բարձրաձայն բղավել է, որ այլեւս ապրելու կարիք չունի:
Իրավապահ մարմիններին հաջողվել է ձերբակալել է տղամարդուն: Հետաքննությունը շարունակվում է: