Aravot.am-ը գրում է. Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր հրապարակվեց «Գոմեշի մսի» գործով դատավճիռը: Դատարանը վճռեց Կապանի մսի կոմբինատի նախկին տնօրեն Ալբերտ Օհանջանյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ, եւ որպես պատիժ նշանակել ազատազրկում 4 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման: Հաշվի առնելով կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը` վերջնական պատիժ նշանակեց 3 տարի 3 ամիս 18 օր:
«ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ` պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան 4 տարի ժամկետով», – նշված է դատավճռում:
Ալբերտ Օհանջանյանը նշեց, որ չի պատրաստում բողոքարկել դատավճիռը:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: