Կառավարության նիստի օրերին ավանդական դարձած բողոքի ակցիաներին միանում են ոչ միայն սոցիալապես անապահով խմբի ներկայացուցիչները, այլև՝ գործարարները, բայց՝ արդեն «քցվելուց» հետո:
Հարությունյան ներկայացած մի կին այսօր բոլոր տեսախցիկների առջև հայտարարում էր, որ ինքը խոշոր բիզնեսներ է ունեցել, բայց իշխանության վերնախավը հերթով խլել է դրանք: Նա պատմում էր ամեն տեսակի կեղծիքների մասին ու պնդում, որ Տիգրան Սարգսյանն իր հետ կատարվածի առնչությամբ խոստացել է խորհրդակցություն հրավիրել, բայց խաբել է: