
Ապրիլին իր առաջին հաճախորդներին սկսել է ընդունել Tbilisi Mall առեւտրային կենտրոնը, որն իր տարածքով հանդիսանում է Հարավային Կովկասի ամենամեծ առևտրային կենտրոնը: Կենտրոնի առաջին հարկում ներկայացված են այնպիսի ապրանքանիշների հագուստները, ինչպիսիք են Zara, Bershka, Stradivarius, Massimo Dutti, Pull&Bear, Oysho: Կենտրոնի առաջին հարկի բացման արարողակարգին ներկա են գտնվել Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարար Վերա Կոբալիան եւ Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավան: