Բուլղարիան մտադիր է Ադրբեջանից տարեկան 200-300 մլն խ/մ գազ գնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բուլղարիան մտադիր է 2016 թվականից տարեկան 200-300 մլն խմ բնական գազ ներմուծել Ադրբեջանից: Այդ մասին տեեղեկացնում են բուլղարական լրատվամիջոցները՝ հղում անելով տնտեսության և էներգետիկայի փոխնախարար Անտոն Պավլովին:

Այս աշնանը վերջնական որոշում կկայացվի Հունաստանի և Բուլղարիայի միջև գազատարի համակցում կառուցելու մասին, որը պետք է պատրաստ լինի 2016-ին:
Սեպտեմբերի 20-ին Բուլղարիայի նախագահ Ռոսենա Պլևնելիևայի՝ Ադրբեջան կատարվելիք այցի ժամանակ բանակցություններ կսկսվեն 2016-ից Թուրքիայի և Հունաստանի միջոցով Բուլղարիային տարեկան 200-300 մլն խմ ադրբեջանական գազ մատակարարելու վերաբերյալ:

Բուլղարիայում գազի օրական ծախսն ամռանը կազմում է 4,5 մլն. խմ, ձմռանը՝ 12-15 մլն: Հունաստանից Բուլղարիա գազամատակարարումը հնարավոր է միայն Ռուսաստանից՝ գազի մատակարարման լրիվ դադարեցման պայմաններում: Խողովակը թույլ է տալիս Հունաստանից օրական 3 մլն խմ գազ մատակարարել. տեղեկացնում է interfax.ru-ն:




Լրահոս