ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը որոշել է հիշել իր ջահել օրերը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Շարմազանովը խորհրդարանի ներկայացուցիչների հետ որոշել է մասնակցել «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղին:
Հեռուստախաղի վարող Կարեն Քոչարյանն այս օրերին Է. Շարմազանովի թիմի հետ «պարապմունքներ» է անցկացնում, որպեսզի հոկտեմբեր ամսին պատգամավորները մասնակցեն խաղին: Հետաքրքիրն այն է, որ ՀՀԿ-ական Շարմազանովի թիմում մեծամասամբ ընդդիմադիր կամ ոչ իշխանական պատգամավորներ են:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ խաղին կմասնակցեն ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արփինե Հովհաննիսյանը, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը: Բնականաբար, ՀՀԿ-ում պատրաստված մարդկանց գտնել դժվար կլինի: