ԲՀԿ-ն բոլոր տեղամասերում 8։00-ից մինչեվ վերջին քվեաթերթիկի հաշվումը կտեսանակարահանի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը մայիսի 6-ի ԱԺ ընտրությունների օրը բոլոր 1982 ընտրատեղամասերում կիրականացնի նկարահանում 08։00-ից մինչև վերջին քվեաթերթիկի հաշվումը: Այս մասին հայտնեցին ԲՀԿ նախընտրական շտաբից, իսկ շտաբի պետ Վարդան Վարդանյանը նշեց, որ սրա համար ԲՀԿ նախընտրական շտաբը որևէ գումար չի հատկացնելու, քանի որ այս մասով ծախս նախատեսված չէ: “Մենք մեր ներկայացուցիչներին ասել ենք, որ ամեն մեկն իր սեփական օգտագործման տեսախցիկը բերի ու նկարի”,– պարզաբանեց Վարդանյանը։ Հիշեցնենք, որ Ընտրական օրենսգիրքը նախատեսում է, որ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժի վստահված անձը կամ ներկայացուցիչը կարող է տեսանկարահանել ընտրական պրոցեսը, բացառությամբ քվեախցից: Նշենք նաև, որ Ընտրական օրենսգրքի մշակման ընթացքում բազմաթիվ քաղաքական ուժեր նշում էին, որ հնարավոր մեքենայությունները բացառող այս միջոցը խիստ թանկ հաճույք է:




Լրահոս