Քո կարծիքն ինձ համար կարևոր չէ. վարչապետը` տրանսպորտի փոխնախարարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանն այսօր Կառավարության նիստի ժամանակ ներկայացրեց մի նախագիծ, ըստ որի՝  40 տոննայից ավել և չմասնատվող բեռի տեղափոխման դեպքում պետք է վճարել 10 հազար դրամ տուրք:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հարց ուղղեց, թե ինչու հենց 10 հազար դրամ, այլ ոչ թե 5 հազար:

Պարոն Առաքելյանն ասաց.

«Չեմ կարծում, որ դա լրացուցիչ բեռ կլինի»:

«Քո կարծիքն ինձ համար կարևոր չէ»,-պատասխանեց վարչապետը:

Առաքելյանը նշեց, որ դա տուրքի ամենաէժան չափն էˋ համեմատած այլ երկների հետ:

«Այս դեպքերը եզակի են լինելու, պարո՛ն վարչապետ: Եվ այդ գումարը բյուջե է գնալու: Ռուսաստանի փորձն է վերցվել այս անգամ: Քննարկումներ են գնացել նաև Մաքսային միության հանձնաժողովի հետ: Մեր տուրքը ամենաէժանն է»,-հիմնավորեց Առաքելյանը:

Վարչապետն էլ ասաց, որ խորհրդակցություն կանցկացնեն այս հարցի շուրջ:




Լրահոս