
Պաշտպանության նախարարության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանն այսօր, ի գիտություն լրագրողներին, հայտարարեց, որ Կանադայում սովորող իր տղան վերադարձել է Հայաստան և պատրաստվում է զորակոչվել բանակ:
“Այսօր տղաս վերադառնում է, ուսումն այնտեղ ավարտել է և մայիսի վերջին պետք է զորակոչվի հայկական բանակ”,- այսօր Հայ հեղափոխական դաշնակցության նախընտրական քարոզարշավի շրջանակներում մտավորականների հետ հանդիպմանն ասաց Արթուր Աղաբեկյանը: Ի դեպ, Աղաբեկյանը նույնիսկ տեղյակ է, թե որտե՞ղ է իր զինվորական ծառայությունն անցկացնելու տղան. “Նա ծառայելու է այն զորամասում, որտեղ ես հրամանատար եմ եղել”: Մամուլում բավական շահարկումներ են եղել այն մասին, թե Արթուր Աղաբեկյանն իր տղային ծառայությունից ազատելու նպատակով ուղարկել է արտերկիր: