Որդեկորույս ծնողները բոլոր հույսերը կորցրել են (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խաղաղ պայմաններում բանակում զոհված զինծառայողների ծնողներն այլևս որևէ պաշտոնյայի հետ հույս չեն կապում: Նրանք հատկապես մեղադրում են Հովիկ Աբրահամյանին՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպում խոստանալու և խաբելու համար:

Ամեն հինգշաբթի Կառավարության շենքի բակում հավաքվող սևազգեստ մարդիկ armlur.am-ի թղթակցին պատմում են, որ շատերն են խոստացել իրենց դժբախտության վրա փոքր-ինչ լույս սփռել և նպաստել տեղի ունեցածի բացահայտմանը, բայց բոլորն էլ խաբել են: Որդեկորույս ծնողները, հանուն արդարության, շարունակելու են պայքարել, թեև մինչև վերջ հուսահատված են:

Մանրամասները՝ տեսանյութում.




Լրահոս