ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը խախտել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Պատերին, սյուներին կամ իրենց համար նախատեսված գովազդի գրատախտակները ,բռնագրավելուե համար պատգամավորի որոշ թեկնածուներ ու քաղաքական գրեթե բոլոր կուսակցությունները Երեւանի քաղաքապետարանի կողմից նախազգուշացվել են: Խախտումը կրկնելու դեպքում կվճարեն վարչական տույժ` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:Ոչ մասնագետ լինելով էլ կարելի է արձանագրել, որ թեկնածուներն ու կուսակցությունները նախընտրական գովազդում խախտումներ են թույլ տալիս, ի՞նչ խախտումներ են հայտնաբերել եւ ի՞նչպես են պատժել օրինախախտներին, Aravot.am -ի հարցերին, քաղաքապետարանի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը պատասխանեց, որ հիմնականում օրենքը խախտում են մեծամասնական թեկնածուները: Ըստ քաղաքապետարանի պաշտոնյայի, նախընտրական քարոզչության ընթացքում ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ն էլ իրենց համար նախատեսված տարածքներից գրատախտակների վրա ավելի տեղեր են զբաղեցրել: Բացի ծավալից, այս բոլոր կուսակցությունները քանակի առումով էլ են խախտումներ թույլ տվել: Սակայն առայժմ ոչ ոք չի տուգանվել. “Համայնքն իր ուժերով խախտումները վերացրել է, սակայն կրկնվելու դեպքում կենթարկվեն վարչական տույժերի”: 




Լրահոս