Սիրիայում թուրքական պատվաստանյութից 100 երեխա է մահացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիական ընդդիմության վերահսկողության տակ գտնվող Իդլիբ նահանգում, ուր ՄԱԿ-ի աջակցությամբ իրականացվում էր կարմրուկի դեմ պատվաստումը, մոտ 100 երեխա է մահացել: Այդ մասին չորեքշաբթի լրագրողներին է հայտնել ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաաֆարին:

Ջաաֆարիի խոսքով՝ անորակ պատվաստանյութը պատրաստվել է Թուրքիայում:

«Մենք խնդրել ենք Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը հետաքննել միջադեպը», – հայտարարել է Սիրիայի մշտական ներկայացուցիչը:

Նա երեխաների մահվան պատասխանատու է համարել հումանիտար հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Ամոսին:

Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը, երեխաների պատվաստումը սկսվել է 3 օր առաջ: Մի քանի տասնյակ երեխաների զոհվելուց հետո ըննդիմության կողմից ստեղծված ժամանակավոր կառավարությունը հայտարարել է, որ պատվաստումը ժամանակավոր դադարեցվել է: Սակայն ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչը պնդում է, որ պատվաստումը շարունակվում է:




Լրահոս