Կուրտուան դժգոհ է «Չելսի»-ի արդյունքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում Լոնդոնի «Չելսի»-ն ոչ ոքի խաղաց գերմանական «Շալկե»-ի հետ (1:1): Անգլիական ակումբի դարպասապահ Տիբո Կուրտուան Անգլիայի Պրեմիեր լիգայում հաղթական շարքից հետո դժգոհ է թիմի արդյունքից:

Նրա խոսքով՝ այս խաղում վաստակած մեկ միավորն այն չէ, որին սպասում էին լոնդոնցիները:

«Շալկե»-ն լավ ակումբ է: Նրանք լավ ֆուտբոլիստներ ունեն: Մենք գիտեինք, որ բարդ է լինելու: Գիտեինք, որ մրցակիցն ուժեղ է, հատկապես՝ հակագրոհների ժամանակ, և առաջին խաղակեսում գերմանական ակումբի ֆուտբոլիստներն իսկապես վտանգավոր խաղ էին ցուցադրում:

Տնային խաղերը միշտ պետք է ավարտել հաղթանակով, և մենք կարող էինք դա անել: Մենք հնարավորություն ունեինք 1:0 հաշվի ժամանակ գոլ խփել և կրկնապատկել հաշիվը, սակայն դա չարեցինք, իսկ մրցակիցը 2-րդ խաղակեսում  հավասարեցրեց հաշիվը», – նշել է Կուրտուան:




Լրահոս