Ամփոփվել է 4-րդ գումարման ԱԺ աշխատանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ 4-րդ գումարման Ազգային ժողովը 2007-2012 թվականների ընթացքում գումարել է 46 հերթական, 17 արտահերթ, 2 հատուկ նիստ և 9 արտահերթ նստաշրջան, այս մասին այսօր հայտարարվեց “ԱԺ քաղաքական ուժերի օրենսդրական գործունեության մոնիթորինգե ծրագրի արդյունքների ներկայացման և քննարկման ժամանակ: Նախորդ տարիների ընթացքում ՀՀ 4-րդ գումարման Ազգային ժողովը ընդունել է 1412 օրենք, որոնցից 200-ի հեղինակները ՀՀ ԱԺ պատգամավորներն են եղել, իսկ մնացած օրենքները ընդունվել են ՀՀ կառավարության նախաձեռնությամբ: ՀՀ 4-րդ գումարման Ազգային ժողովն ունեցավ երեք նախագահ` Տիգրան Թորոսյան, Հովիկ Աբրահամյան և Սամվել Նիկոյան: Այն 2008 թ. մարտի 2-ին հավանության արժանացրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` “Արտակարգ դրություն հայտարարելու մասին” հրամանագիրը, հավանություն տրվեց ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրին, որի համաձայն իրենց մանդատներից զրկվեցին և ձերբակալվեցին 4 պատգամավորներ, Հայաստանում թույլատրվեց օտարալեզու դպրոցների գործունեությունը:ՀՀ 4-րդ գումարման Ազգային ժողովում ձևավորվեցին և գործեցին 5 խմբակցություններ: Հայաստանի հանրապետական կուսակցություն, ,Բարգավաճ Հայաստանե , ,Օրինաց երկիրե, Հայ հեղափոխական դաշնակցություն և ,Ժառանգությունե կուսակցությունները:
Չնայած այսօրվա մոնիտորինգին հրավիրված էին պատգամավորներ ՀՀ 4-րդ գումարման Ազգային ժողովի բոլոր հինգ խմբակցություններից, սակայն բացակայում էին ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի ներկայացուցիչները: Ներկա էին Անահիտ Բախշյանը `,Ժառանգությունե խմբակցությունից, Արամ Սաֆարյանը` ԲՀԿ-ից և Արա Նռանյանը՝ ՀՅԴ-ից: 
Հիշեցնենք, որ օրեր անց` մայիսի 6-ին Հայաստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքում կձևավորվի արդեն ՀՀ 5-րդ գումարման խորհրդարանը: Ընտրությունների արդյունքում մեծամասնություն կազմած քաղաքական ուժը, կամ ուժերը կձևավորեն նաև ՀՀ կառավարությունը:




Լրահոս