Այսօր` ԿԸՀ ընտրական գործընթացներով հետաքրքրված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին հրավիրել էր քննարկման: Վերջին պահին հանձնաժողովը որոշել էր թույլ չտալ լրատվամիջոցներին լուսաբանել: Քննարկման ավարտից հետո հ/կ-ների ներկայացուցիչները պատմեցին թե ինչ քննարկվեց փակ դռների հետեւում: “Տիգրան Մուկուչյանը նախ ներկայացրեց հիմնական վիճակագրությունը, թե քանի թեկնածու կա գրանցված, քանիսն են ինքնաբացարկ ներկայացրել, հետո սկսվեց հարց ու պատասխանը: Ինձ համար ամենակարեւոր հարցը, որի պատասխանը տրվեց հետեւյալն էր՝ թույլատրվա՞ծ է ընտրողին նկարել իր իսկ քվեաթերթիկը բջջային հեռախոսով, եթե՝ ոչ ինչ իրավասություն ունի տեղամասային հանձնաժողովը եւ մյուս պատկան մարմինները: Հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ մայիսի 3-ին կլինի պաշտոնական հայտարարություն եւ հույս հայտնեց, որ այդ հայտարաությունը էապես կազդի նրանց վրա, որոնք այդպիսի մտադրություն ունեն “,- պատմեց դիտորդական առաքելություն ստանձնած Ալեքսանդր Շագաֆյանը: Մանրամասները դիտեք տեսանյութում:
ԿԸՀ-Ն ՀԿ-ԻՆ ՀՐԱՎԻՐԵԼ ԷՐ ՔՆՆԱՐԿՄՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ