«Բաշնեֆտի» տնօրենների խորհրդի նախագահ Ֆելիքս Եվտուշենկովը և նախկին նախագահ, ԱՖԿ «Սիստեմայի» տնօրենների խորհրդի փոխնախագահ Ալեքսանդր Գոնչարուկը ներկայումս գտնվում են արտասահմանում: Այդ մասին Интерфакс-ին հայտնել է մի քանի քաջատեղյակ աղբյուր:
Եվտուշենկովի և Գոնչարուկի մեկնաբանությունները գործակալությանը ստանալ առայժմ չի հաջողվել:
«Բաշնեֆտի» բաժնետոմսերի ապօրինի վաճառքի մասին գործը, որի մասնակիցներն են ԱՖԿ «Սիստեմա» հոլդինգի ղեկավար Վլադիմիր Եվտուշենկովը, «Բաշնեֆտի» նախկին ղեկավար Ուրալ Ռախիմովը և գործարար Լևոն Հայրապետյանը, հետաքննվում է 2014-ի ապրիլից: Գործի հետ կապված՝ Մոսկվայի Բասմանի դատարանն արգելանք է դրել ԱՖԿ «Սիստեմա»-ին պատկանող «Բաշնեֆտի», «Ուֆաօրգսինթեզի» և «Բաշկիրիայի էլցանցի ընկերության» բաժնետոմսերի վրա:
ԱՖԿ «Սիստեմա»-ի ղեկավարը մեղադրվում է ունեցվածքի լվացման մեջ և գտնվում է տնային կալայքի տակ: Մոտ ժամանակներս քննչական մարմինը մտադիր է հարցաքննել Եվտուշենկովին և Գոնչարուկին: