![](https://armlur.am/wp-content/uploads/2014/09/7f63c77f29c81b004ef36e3175a95014.jpg)
Մոսկվայի Նիկուլսկի դատարանը չի կալանավորել քրեական հեղինակություններ Իսլամ Բոլշոյին և Պուզիրին, ովքեր մեղադրվում են թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ:
Չորեքշաբթի բիլիարդ ակումբում ոստիկանությունը ձերբակալել էր երեք «օրենքով գողերի»՝ 39-ամյա չեչեն Իսլամ Բոլշոյին, Նալչիկ քաղաքից 51-ամա քրեական հեղինակությանը՝ Պուզիր մականունով, և ծագումով վրացի 41-ամյա Տեկոին:
Ոստիկանության հայտնած տեղեկություններով, Իսլամ Բոլշոյի մոտ գտել են հաշիշ, իսկ Պուզիրի մոտ՝ հերոին:
Սակայն դատարանը որոշել է, որ կալանքի համար հիմքեր չկան, քանի որ հանցագործությունը, որում նրանք մեղադրվում են, չի հանդիսանում ծանր: Միաժամանակ, երկու կասկածյալների հանդեպ հարուցվել է քրեական գործ «թմրանյութերի ապօրինի շրջանառություն» հոդվածով, տեղեկացնում է BBC-ին: