Ճապոնիան նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի նկատմամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճապոնիայի կառավարությունը Ռուսաստանի հանդեպ նոր պատժամիջոցների հարցը կվճռի ԱՄՆ-ի և Եվրամիության դիրքորոշումները հաշվի առնելով:

Ինչպես հաղորդում են Տոկիոյի լրատվամիջոցները, պատժամիջոցների բովանդակությունը կհրապարակվի սեպտեմբերի 19-ին: Սպասվում է, որ նոր պատժամիջոցներն առաջին անգամ կվերաբերեն ֆինանսական և էներգետիկ ոլորտներին: Նոր պատժամիջոցները կընդլայնեն այն անձանց ցանկը, որոնց մուտքը Ճապոնիա արգելված է, որոնց ունեցվածքը հայտնաբերման դեպքում պետք է սառեցվի:

Ապրիլին Տոկիոն հայտարարել էր, որ ժամանակապես արգելվում է ռուսական պետական և այլ կառույցների 23 ներկայացուցչի մուտքն իրենց երկիր: Օգոստոսին ճապոնական կառավարությունը հայտարարել էր, որ երկրում հայտնաբերվելու դեպքում՝ կսառեցվի ևս 40 անձի սեփականությունը: Ինչպես խոստովանել են ճապոնական պաշտոնյաները, այս միջոցները հիմնականում կրում են սիմվոլիկ բնույթ և կոչված են համերաշխություն ցուցադրել ԱՄՆ-ի և ԵՄ գործողություններին. հայտնում է .vesti.ru-ն:




Լրահոս