Եվրախորհրդարանը կոչ է արել զրկել Ռուսաստանին SWIFT-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրախորհրդարանը կոչ է արել Եվրամիությանն արգելել Ռուսաստանի մուտքը SWIFT միջազգային միջբանկային հեռահաղորդակցության համակարգ: Այս մասին ասվում է Եվրախորհրդարանի նիստի կողմից հավանության արժանացած արձանագրությունում:

Նախկինում լրատվամիջոցները հայտնել են Ուկրաինայի դեպքերի պատճառով Ռուսաստանի հանդեպ Եվրոպայի նոր պատժամիջոցների շրջանակներում Ռուսաստանի համար SWIFT-ի հասանալիությունն արգելափակելու հավանականության մասին: Սակայն եվրահանձնաժողովը նման միջոցը շատ ծայրահեղ է համարել:

SWIFT-ը տեղեկատվության փոխանակման և վճարումներ կատարելու միջազգային միջբանկային համակարգ է: Օրական SWIFT-ի միջոցով
6 տրիլիոն դոլարի վճարումներ են կատարվում: Նրան անդամակցում է մոտ 10 հազար ֆինանսական կազմակերպություն՝ 210 երկրից:




Լրահոս