
Այսօր Կիեւում ԵՄ ներկայացուցչությունում ներկայացվել են բանտում գտնվող Յուլյա Տիմոշենկոյի վերջին լուսանկարները:Լուսանկարները ցուցադրել է մարդու իրավունքների պաշտպան Նինա Կարպաչեւան: Ցուցադրված լուսանկարներում Տիմոշենկոյի մարմնին տեսանելի են կապտուկները: Հիշեցնենք, որ օրեր առաջ Տիմոշենկոյի փաստաբանը հայտարարել էր, թե անցյալ շաբաթ իր պաշտպանյալին հիվանդանոց տեղափոխելու ընթացքում բանտի պահակը նրան ծեծի է ենթարկել: