ԱՐԱԲԿԻՐՈՒՄ ՎԱԽԻ ՄԹՆՈԼՈՐՏ ԿԱ. (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
2012 թվականի  մայիսի  6-ին  կայանալիք խորհրդարանական  ընտրություններին քիչ  ժամանակ  է  մնացել: armlur.am-ը այս անգամ   սոցհարցում  է անցկացրել Արաբկիր վարչական  շրջանում`պարզելու համար,  թե որ   թեկնածուի  օգտին են պատրաստվում  քվեարկել  արաբկիրցիները: Հիշեցնենք, որ  թիվ  4 ընտրատարածքում, որը  ներառում  է  Արաբկիրի վարչական շրջանը, մեծամասնական  ընտրակարգով իրենց  թեկանածություններն են առաջադրել ՀՀԿ–ական Արտակ Սարգսյանը` ՍԱՍ-ի Արտակը, ե168 ժամ,  թերթի  գլխավոր խմբագիր  Սաթիկ  Սերանյանը “Ժառանգություն” կուսակցության  անդամ,  ԱԺ պատգամավոր Զարուհի  Փոստանջյանը, անկուսակցական  Ալեքսան  Մինասյանը և  ՀԱԿ ներկայացուցիչ  Արամ  Մանուկյանը: Նշենք, որ  հարցման  ընթացքում քաղաքացիների  մի մասը  հրաժարվեցին խոսել տեսաձայնագրության առաջ պատճառաբանելով, որ չեն կողմնորոշվել     ընտրության  հարցում: “Ընտրելու եմ արժանիին, ինձ համար   լավագույն  թեկնածուն  է Զարուհի  Փոստանջյանը, բայց մի  նկարեք այլապես  կջարդեմ  ձեր  տեսախցիկը”,-այս  մասին ասաց բնակիչներից մեկը: armlur.am-ին այն  հարցին, թե ինչն  է պատճառը, որ չի ցանկանում խոսել տեսախցիկի առաջ քաղաքացին ասաց, որ “հավես չունի խնդիրների հետ”: Հարցումից  նաեւ պարզ  դարձավ, որ տվյալ համայնքում քաղաքացիներից ոչ  բոլորն  են հետաքրքրված ընտրություններով: Նկատենք նաեւ, որ այնտեղ  վախի մթնոլորտը գերակշռում էր, մարդիկ ահաբեկված էին եւ ամեն կերպ խուսափում էին կոնկրետ պատասխանից :




Լրահոս