Մոսկվայում սրճարանից դուրս գալիս գնդակահարել են ոստիկանի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մերձմոսկովյան Նոգինսկ քաղաքում գնդակահարվել է ճանապարհային ոստիկանության քաղաքային վարչության տեղակալը: Դեպքը տեղի է ունեցել անցած գիշեր ժամը 3-ի սահմաններում:

Սրճարանից դուրս գալու ընթացքում ոստիկանին և իր ծանոթին վազքով մոտեցել է անհայտ տղամարդ և մի քանի անգամ կրակել նրանց վրա: Ճանապարհային ոստիկանը տեղում զոհվել է, իսկ նրա ծանոթը ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոցի վերակենդանացման բաժին:

Ոստիկանին գնդակահարող տղամարդը ձերբակալված է, ներկայումս պարզվում է նրա մեղավորության աստիճանը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը: Նախնական տեղեկատվության համաձայն, հարձակման պատճառ է դարձել տղամարդկանց միջև սրճարանում ծագած վեճը:




Լրահոս