Ամերիկացիները պատրաստվում էին Լուսնի վրա ատոմային ռումբ պայթեցնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկացի զինվորականները 1950-ական թվականների վերջին լրջորեն դիտարկել են Լուսնի վրա ատոմային ռումբ պայթեցնելու հնարավորությունը: ԱՄՆ-ի այս և այլ ծրագրերի մասին հայտնի է դարձել ամերիկյան NewsWeek ամսագրի լրագրողներին, որոնց հասանելի են դարձել ամերիկյան կառավարության գաղտնի արխիվները:

Լուսնի վրա ատոմային ռումբ պայթեցնելու գաղափարը ծնվել է ամերիկյան ռազմաօդային ուժերի հատուկ զինատեսակների մշակման կենտրոնի մասնագետների գլխում: Նման օպերացիայի անցկացումը հետապնդել է ինչպես գիտական, այնպես էլ քաղաքական նպատակներ: Ատոմային պայթյունի օգնությամբ ամերիկացիները ցանկանում էի «լուսնաշարժ» առաջացնել: Մեկ այլ նպատակն էր՝ ցույց տալ աշխարհին, որ ԱՄՆ-ն ամեն բան կարող է:

Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը, գրեթե նույն ժամանակ Պենտագոնը մտորում էր Լուսնի վրա ռազմաբազա ստեղծելու գաղափարի շուրջ: Ծրագիրը ստացել էր Horizon ծածկանունը: Բազան նախատեսվում էր օգտագործել երկրային օբյեկտներին հետևելու նպատակով: Նման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ էր 74 տիեզերանավ բաց թողնել:

Բազան, ուր պետք է 12 զինվորականներ ծառայեին, նախատեսվում էր հիմնել 1966թ.-ին: Ծրագրի իրականացումը պետք է արժենար 6 մլրդ դոլար:




Լրահոս