
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է armlur.am -ը` Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ քաղաքում 4 պայթյուն է տեղի ունեցել: Այս պահի դրությամբ դրանց թիվը հասել է 10-ի: Առաջին պայթյունը գրանցվել է ժամը 11:50-ին քաղաքի կենտրոնում` թիվ 1 երթուղայինի կանգառում:Կատարվածի առթիվ քրեական գործ է հարուցվել` “Ահաբեկչական գործողություններ” հոդվածով: Ըստ ուկրաինական լրատվամիջոցների` վիրավորների թիվը հասել է 27-ի, նրանցից 9 երեխաներ են: Վիրավորներից 25-ը տեղափոխվել է հիվանդանոց, 12-ի վիճակը միջին ծանրության է: Նշենք, որ Դնեպրոպետրովսկ քաղաքում խուճապ է սկսվել: Ուկրաինայի Ռադան արտակարգ նիստ է հրավիրել տեղի ունեցածի կապակցությամբ: