Ճապոնական Կիոտո նահանգի ոստիկանությունը որոնում է ներկառուցված տեսախցիկով մարզական կոշիկների տերերի: Նման կոշիկներով կարելի է անօրինական լուսանկարներ անել:
Այժմ իրավապահները փորձում են կարգի հրավիրել «լրտեսական» կոշիկների տերերին: Նրանք բառացիորեն տնից տուն են գնում և խնդրում մարդկանց հրաժարվել բարձր տեխնոլոգիական կոշիկներից:
Ինչպես տեղեկացնում է Mainichi պարբերականը, տեսախցիկներով օժտված կոշիկներ վաճառողին ձերբակալել են ապօրինի գործողություններ հրահրելու կասկածով:
Տեսախցիկներով կոշիկները Ճապոնիայում վաճառվել են 30 հազար յենով (մոտ 300 դոլար): Սկզբում արտադրողները որոշել էին կոշիկների մեջ տեսախցիկ տեղադրել, որպեսզի տղամարդիկ կարողանան հեշտությամբ հայացք գցել կանացի շրջազգեստների տակ:
Ոստիկանության տվյալներով, վաճառողները հասցրել են 2.5 հազար զույգ նման կոշիկ վաճառել: 2012թ.-ից մինչև 2014թ.-ը նրանց եկամուտը կազմել է առնվազն 60 մլն յեն: