ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկանում ենք, որ այս տարվա առաջին 7 ամիսների ընթացքում Հայաստանից կատարված արտահանման ծավալները, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 2.8 %-ով աճել են: Արտահանման ծավալները կազմել են մոտ 847, 5 դոլար:
Արտահանման 23%-ը բաժին է ընկել ԱՊՀ երկրներին, Ռուսաստանին ՝ 19.4%, Ուկրաինային՝ 0.6%, Թուրքմենստանին՝ 0.9%, Ղազախստանին՝ 0.5%, Բելառուսին՝ 0.6%:
ԱՊՀ երկրներ արտահանումներում նվազումներ են գրանցվել: Մասնավորապես Հայաստանից դեպի ՌԴ արտահանումը նվազել է 6,1%-ով, դեպի Ուկրաինա՝ 36 %-ով, դեպի Թուրքմենստան՝ 33,4%-ով: Կա նաև արտահանման աճ, ըստ որի` դեպի Ղազախստան աճել է՝ 30.3%-ով, իսկ դեպի Բելառուս՝ 21.5%-ով:
Դեպի ԵՄ երկրներ Հայաստանից կատարված արտահանումն անկում է ապրել 4,9%-ով: Այս ցուցանիշով առաջին տեղում Գերմանիան է:
2013-ի առաջին 7 ամիսների համեմատ` Գերմանիա կատարված արտահանումն աճել է 2.1 անգամ, դեպի Իտալիա՝ 88.8%-ով, դեպի Նիդերլանդներ՝ 5.7%-ով: