ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկան: Նա իր հետ Հայաստան է բերել նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի շքանշանը, որը նրան շնորհել էր ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը դեռեւս ապրիլի 14-ին: «Ժողովուրդ» օրաթերթի մոսկովյան աղբյուրները փոխանցեցին, որ Յուրի Չայկայի այցն ու Պատվո շքանշանի հանձնումը նաեւ քաղաքական ենթատեքստ ունեն: Բանն այն է, որ վերջին շրջանում չդադարող խոսակցություններ են պտտվում, թե ընտրություններից հետո «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն է նշանակվելու գլխավոր դատախազ: Հիմա պաշտոնական Մոսկվան իր վերաբերմունքով ցույց է տալիս, որ Աղվան Հովսեփյանին ամենեւին էլ պետք չէ փոխարինել եվրոպահաճո կադրով: Հիշեցնենք` մամուլում բազմիցս հրապարակվել է, որ Հայաստանի ուժային կառույցներում արվող նշանակումների հարցում էական դերակատարություն ունի ՌԴ-ն:




Լրահոս