Վարչապետը ներկա է գտնվել Դանիել Վարուժան Հեջինյանի ցուցահանդեսի բացմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Հայաստանի ազգային պատկերասրահում մասնակցել է ամերիկահայ նկարիչ Դանիել Վարուժան Հեջինյանի «Խաղաղության արվեստը» խորագրով կտավների ցուցահանդեսի բացմանը: Այն նվիրված է Հայաստանի անկախության 23-րդ տարեդարձին եւ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:

Վարչապետ Աբրահամյանը շրջել է ցուցասրահներով, ծանոթացել ամերիկահայ նկարչի աշխատանքներին: Ցուցահանդեսը բացվել է Հայաստան-Սփյուռք հինգերորդ համաժողովի շրջանակում:




Լրահոս