Տավուշի մարզի վնասները վերջնական կճշտեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզպետարանից տեղեկացանք, որ ադրբեջանական գնդակոծությունից վնասված տների տանիքների, պատուհանների, դռների, այլ գույքի եւ այրված այգիների համար պետական բյուջեից փոխհատուցում ստանալու համար համայնքապետարանները հանձնաժողովներ են կազմել եւ ճշտել վնասների չափերը:

Տեղական հանձնաժողովների կազմած եզրակացություններով՝ Մովսեսում վնասի չափը կազմում է 4 միլիոն 721 հազար դրամ, Չինարիում՝ 2 միլիոն 326 հազար դրամ, Չորաթանում՝ 330 , Դովեղում՝ 488 , Կոթիում՝ 450 , Բաղանիսում՝ 134 հազար դրամ եւ այլն:

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանից տեղեկացանք, որ փոխհատուցում տալու համար ՀՀ արդարադատության նախարարության փորձագետները լինելու են սահմանամերձ գյուղերում եւ գնահատելու են վնասված գույքի իրական արժեքը:

Արդյոք գնդակոծությունից վնասներ կրած սահմանամերձ 13 գյուղի համար պետբյուջեից հատկացված 20 միլիոն դրամը բավարա՞ր կլինի: «Ժողովուրդ»-ի այս հարցին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը պատասխանեց, որ անհրաժեշտության դեպքում պետբյուջեից այդ նպատակով հավելյալ հատկացում կարվի:

Ոսկան Սարգսյան




Լրահոս