ՐԱՖՖԻՆ ՈՒ ԿՈՄՈՒՆԻՍՏԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջնորդ Ռուբեն Թովմասյանը երեկ Ծիծեռնակաբերդի համալիրում հանդիպեցին ու միմյանց ձեռք սեղմեցին: Թովմասյանը ոգեւորված ողջունեց Հովհաննիսյանին եւ նրան հաջողություն մաղթեց: Մինչ ընկեր Թովմասյանը բարեմաղթանքներ էր ասում, Հովհաննիսյանը լուռ ժպտում էր նրան: Թովմասյանը, տեսնելով, որ Հովհաննիսյանը լռում է, ասաց. «Հովհաննիսյա՛ն ջան, մեզ ու Ձեզ հաջողություն, երկուսիս էլ պետք է այդ հաջողությունը քարոզարշավների ժամանակ»: «Ժառանգության» առաջնորդը ժպտաց ու արագ քայլերով հեռացավ:
«Ազատ դեմոկրատներ»-ի ու «Ժառանգության» անդամները երեկ Ծիծեռնակաբերդ էին եկել միասին Ազատության հրապարակից: Սակայն նրանց հետ չէր ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը: «Ժողովուրդ»-ը փորձեց տիկին Ալավերդյանից պարզել, թե ինչու կուսակցության հետ չի եկել. «Ես մենակ չեմ եկել, ես կուսակցությանն ասել եմ, որ այս անգամ զոհերի հարազատների եւ տուժածների հարազատների հետ եմ գնալու, այստեղ զուտ քաղաքական ենթատեքստ պետք չէ տեսնել: Ես եկել եմ մեծ խմբի հետ»:




Լրահոս