
Այսօր հայազգի կոմպոզիտոր, թատերական գործիչ, ռեժիսոր Կարեն Խաչատրյանի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1920թ. սեպտեմբերի 19-ին:
Կոմպոզիտորն Արամ Խաչատրյանի եղբորորդին է։ 1950 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը, 1952 թվականին՝ ասպիրանտուրան։
Հիմնական ստեղծագործություններն են ջութակի և դաշնամուրի համար, թավջութակի և դաշնամուրի համար սոնատները, երեք գործողությունով Չիպոլինո բալետը (1974)։ Գրել է բալետ («Չիպոլինո», 1972 թ., ՍՍՀՄ պետական մրցանակ, 1976), օպերետ («Պարզ աղջիկը», բեմադրվել է 1959 թ.), օրատորիա («Պատմության մի ակնթարթ», 1971 թ.) և այլն։ Կարեն Խաչատրյանի գրչին են պատկանում նաև երկու աֆրիկյան պետությունների՝ Զանզիբարի (1964 թ-ից Տանզանիայի կազմում կիսանկախ հանրապետություն[2]) և Սոմալիի հիմները[3]։