«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ մի քանի օր առաջ կրթության եւ գիտության նախկին նախարար, ՀՅԴ անդամ Լեւոն Մկրտչյանն իր եղբորը պատկանող «Վալեմ» ռեստորանային համալիրում հանդիպել է արտոնագրից զրկված մի շարք բուհերի ռեկտորների հետ: Հանդիպմանը նախկին նախարարը գործարք է առաջարկել մասնակիցներին, համաձայն որի` ՀՅԴ-ին սատարելու դեպքում նրանց ղեկավարած կրթօջախները նախ` «նորից լիցենզիա կստանան», երկրորդ` կվերականգնեն իրենց երբեմնի հեղինակությունը: Փորձեցինք տեղեկությունները ճշտել ՀՅԴ բյուրոյի հանրային կապերի գրասենյակի պատասխանատու Արթուր Խաչատրյանից: Վերջինս ասաց, այդ ամենը տրամաբանական չէ եւ չի համապատասխանում իրականությանը:
ԱՌԱՋԱՐԿ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ