
Իտալական Միլան քաղաքի Սան Սիրո մարզադաշտը կընդունի Չեմպիոնների լիգայի խաղարկության 2015/16 մրցաշրջանի եզրափակիչը: Այս մասին այսօր Նիոնում հայտարարվել է պաշտոնապես:
Նշենք, որ Սան Սիրոն, որտեղ իրենց հանդիպումներն են անցկացնում «Ինտերը» և «Միլանը», չորրորդ անգամ կընդունի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը: Մարզադաշտն ընդունել է 1965 թ., 1970թ. և 2001թ. եզրափակիչները:
Հավելենք, որ Եվրոպայի լիգայի 2015/16 մրցաշրջանի եզրափակիչը կընդունի շվեյցարական Բազելի Սանկտ-Յակոբ Պարկը մարզադաշտը: