
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում մահապարտը գործի է դրել պայթուցիկ սարքը, հաղորդում է Associated Press-ը:
Պայթյունի զոհ է դարձել 15 մարդ: Ըստ իրավապահների` մահապարտը բեռնատարով մուտք է գործել շիաների բնակավայր, և որոշ ժամանակ անց մի քանի պայթյուններ են հնչել: Բժիշկները հաստատել են զոհերի թիվը: