
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով` երեկ հերթական ռազբորկան է գրանցվել մայրաքաղաքի Էրեբունի թաղամասում: Որովայնի շրջանում հրազենային վնասվածքներով «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 35-ամյա Արսեն Մկոյանը:
Մեր աղբյուրների փոխանցմամբ` նրան հրազենային վիրավորումը պատճառել է «Ժագա» մականունը կրող հեղինակություն համարվող անձը, որը նույն թաղամասի բնակիչ է, և առայժմ չճշտված տեղեկություններով` օրեր առաջ վերադարձել Հայաստան: Ավելի ուշ տեղեկացանք, որ Ա. Մկոյանը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: