«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ուշադրություն. ՀՀ ԴԱՀԿ-ը մանկական ջինսե շրջազգեստներ է աճուրդի հանել: Եվ գուշակեք, թե որքա՞ն է գինը… 110 դրամ 8 լումա: Այս ջինսե շրջազգեստներն աճուրդի են հանվել սեպտեմբերի 9-ից: Ցավոք, երեկ լրացավ աճուրդի ժամկետը եւ այդպես էլ ջինսե շրջազգեստները չգտան իրենց տերերին, քանի որ գնային ոչ մի առաջարկ չի եղել: Հավանաբար, ինչպես Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի դեպքում, հաջորդ անգամ ջինսե շրջազգեստը նորից հանվի աճուրդի` նշանակված գնից տասը տոկոսի չափով իջեցումով: Հուսանք` այդ ժամանակ գնորդներ կգտնվեն»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: