
«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Համաշխարհային վարկանիշային կազմակերպություններից մեկը՝ ի դեմս «Մուդիսի» վերանայել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը: Ըստ այդմ, կազմակերպությունը այլեւս չի հավատում, որ այս տարի Հայաստանի տնտեսական աճը կկազմի 3,2 տոկոս: «Մուդիսի» գնահատումներով` կլինի 2,1 տոկոսի սահմաններում: Տնտեսական աճի կանխատեսման նման կտրուկ փոփոխությունը պատճառաբանվում է բացառապես Ռուսաստանի տնտեսության մեջ տեղի ունեցող գործընթացներով: Տնտեսական աճն այնտեղ դանդաղում է, ինչը, Մուդիսի կարծիքով, բացասաբար կազդի Հայաստանի վրա:
Ի տարբերություն վարկանիշային այս ընկերության, միջազգային ֆինանսական կազմակերպությունները, մասնավորապես Համաշխարհային բանկը եւ Արժույթի միջազգային հիմնադրամը, առայժմ չեն շտապում վերանայել Հայաստանի տնտեսական աճի իրենց գնահատականները: Նրանց վերջին կանխատեսումներով, Հայաստանի տնտեսական աճը կլինի 4 տոկոսի սահմաններում: Թեպետ սրան հաջորդող շրջանում ի հայտ են եկել նոր ռիսկեր: Այնպես որ չի բացառվում, որ առաջիկայում դրանք եւս վերանայեն իրենց սպասումները»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: