ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի գրուպ»-ը կրկին տուգանվել է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին պատկանող ընկերությունը շարունակում է օրենք խախտել: Օրինականություն քարոզող Բաղդասարյանի ընկերությունը գրեթե ամեն ամիս հայտնվում է ՀՀ ֆինանսների նախարարության ուշադրության կենտրոնում: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ դեռեւս օգոստոս ամսին ընկերության տնօրեն Պողոս Շահինյանը «Հայասի գրուպ» ՍՊԸ-ի անունով Հայաստան էր ներմուծել ալյումինե պտուտակավոր խցաններ, որի վերաբերյալ հայտարարագիր չէր ներկայացրել` տուգանվելով 50.000 դրամի չափով: Իսկ ահա այս անգամ` սեպտեմբերի 4-ին, նույն Պողոս Շահինյանը «Հայասի գրուպ» ՍՊԸ-ի անունով հերթական անգամ Հայաստան է ներմուծել ալյումինե պտուտակավոր խցաններ, սակայն հայտարարագրած փաստաթղթերը ժամանակին չի ներկայացրել մաքսային մարմին: ՀՀ ֆինանսների նախարարությունը դարձյալ նրան տուգանել է սիմվոլիկ` 50.000 դրամ գումարով»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս