«Ժառանգություն» կուսակցությունում տարաձայնությունները սրվել են. «Իրավունք»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրավունք» թերթը գրում է. «Ըստ «Ժառանգության»-ը մոտ կանգած աղբյուրի` ներսի տարաձայնությունները հերթական անգամ սրվել են «եռյակի» վերածված «քառյակի» հանրահավաքին ընդառաջ: Այն, որ «եռյակաքառյակային» ձևաչափը ծառայում է Ռոբերտ Քոչարյանի վերադարձի նպատակին, դրանում կարծես թե կուսակցությունում համոզված են բոլորն ու անընդունելի են համարում: Կարծես կա ընդհանուր մտայնություն` ժամանակի ընթացքում հրաժեշտ տալ «եռյակաքառյակին»: Պարզապես բավականին բուռն բանավեճեր կան դրա ժամկետի վերաբերյալ: Զարուհի Փոստանջյանն ու արմատականորեն տրամադրված երիտասարդները պնդում են, որ ինչքան շուտ, այնքան լավ: Բայց Ռուբիկ Հակոբյանը, Արմեն Մարտիրոսյանն ու այլ փորձառու ժառանգականներ համարում են, որ այդ դեպքում հիմքեր կառաջանան կուսակցությանը մեղադրել դավաճանության մեջ»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

 




Լրահոս